top of page

«Ռեալ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Սևիլյա»-ին

  • Armen Sukiasyan
  • Dec 22, 2024
  • 1 min read

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտյագո Բեռնաբուում» խնդիրներ չունեցավ «Սևիլյայի» դեմ խաղում (4:2)։

«Սերուցքայինների» կազմում գոլերով աչքի ընկան Կիլիան Մբապեն, Ֆեդերիկո Վալվերդեն, Ռոդրիգոս Գոեսը և Բրահիմ Դիասը։ Անդալուզյան ակումբից պատասխանեցին Իսակ Ռոմերոն և Դոդի Լուկեբակիոն։

Այս խաղից հետո «արքայական» ակումբը վաստակած միավորների քանակը հասցրեց 40-ի՝ բարձրանալով մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։ «Սևիլյան» 22 միավորով 12-րդն է։

 
 
bottom of page