top of page

Սա արդեն դառնում է մի համակարգ, որն այս ուղղությամբ ստեղծել է Նիկոլ Փաշինյանը. Զախարովան՝ Փաշինյանի ԵԱՏՄ նիստին չմասնակցելու մասին

  • May 21
  • 1 min read


Ռուսաստանը պաշտոնական ծանուցում է ստացել Հայաստանից, որ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ ղեկավարների հանդիպմանը, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ad

«Սա արդեն դառնում է մի համակարգ, որը, ինչպես մենք հասկանում ենք, այս ուղղությամբ ստեղծել է Նիկոլ Փաշինյանը»,- հայտարարել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր՝ չի մասնակցի մայիսի 28-29 տեղի ունեցող ԵԱՏՄ գագաթնաժողովին: Հայաստանը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

 
 
1/2185
bottom of page