top of page

Արաղչին և Բայրամովը քննարկվել են ադրբեջանա-իրանական երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում տիրող իրավիճակը

  • May 13
  • 1 min read


Մայիսի 13-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի ԱԳ նախարար Սեյիդ Աբբաս Արաղչիի միջև: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:


Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-իրանական երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում տիրող իրավիճակը և այդ համատեքստում բանակցային գործընթացի ընթացքը, ինչպես նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական և քաղաքական կարգավորման հեռանկարները:

Նախարար Աբբաս Արաղչին մանրամասն տեղեկացրել է բանակցային գործընթացի մասին: Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը սատարում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով կարգավորելուն ուղղված ջանքերը:

Նախարարները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ, տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի շուրջ:

 
 
1/2194
bottom of page