top of page

Հատուկջոկատայինները վնասազերծել են Կիևի փողոցներում մարդկանց գնդшկաhարողին

  • 2 hours ago
  • 1 min read


Հատուկջոկատայինները վնասազերծել են Կիևի փողոցներում մարդկանց  գնդшկաhարողին։ Ըստ տեղեկությունների, նա դիմադրություն է ցույց տվել և կրակել իրավապահների ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիևում տղամարդը փողոցում գնդակահարել է մի քանի մարդու և պատանդներ վերցրել հիպերմարկետում, կադրերում երևում է, որ նա հրազենը ձեռքին անցնում է շենքերի բակերով և կրակում հանդիպած մարդկանց վրա։

Հաղորդվում է, որ հրաձիգը 60 տարեկան է, կա առնվազն 2 զոհ և վիրավորներ։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ տղամարդը թաքնվել է սուպերմարկետում և ընթանում է նրան ձերբակալելու գործողությունը։

 
 
bottom of page