2016 թվականի ապրիլյան քառօրյայի ժամանակ հայկական բանակը և դիվանագիտությունը միասին ծառայում էին 2 հայկական պետությունների և հայ ժողովրդի շահերին․ Սերժ Սարգսյան
- 3 hours ago
- 1 min read

2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հայկական բանակը և դիվանագիտությունը միասին ծառայում էին 2 հայկական պետությունների և հայ ժողովրդի շահերին։ Այս մասին ՀՀԿ համագումարի ժամանակ հայտարարել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Դրսից ֆինանսավորվող տարբեր կազմակերպություններ կարճ ժամանակ անց սկսեցին նպատակաուղղված հերհուրանքներ տարածել իբր հայկական կողմը ունեցել է մեծաթիվ զոհեր, զինվորները ունեցել են զինամթերքի և սննդի պակաս, զինտեխնիկան ապահոված չի եղել դիզվառելիքով և տարատեսակ վարկաբեկիչ, անհիմն բամբասանքներ ու մեղադրանքներ հայկական բանակի վերաբերյալ: 2018 թվականի իշխանազավթումից հետո՝ բանակի միտումնավոր վարկաբեկման ու թուլացման ծրագրի շրջանակներում, Հայաստանի կառավարիչները շարունակեցին տարաբնույթ և զազրելի շահարկումներ, բամբասանքներ ու հերհյուրանքներ տարածել ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, հետո ԱԺ-ում ստեղծեցին քննիչ հանձնաժողով ու ստիպված եղան համակերպվեն այն իրողության հետ, որ այդ ամենը սուտ էր, թույն ու զազրախոսություն, իրական էին մեր հաղթանակը, միասնությունն ու հայ տղաների սխրանքները: Այդ օրերին ժողովուրդը մի ամբողջություն էր, պետությունն՝ իր բանակով, հայրենիքի պողպատե վահանն էր»,-ասել է նա։




















