top of page

Շենգավիթում բախվել են «Toyota RAV4»-ն ու «Jeep Compass»-ը. 4 վիրավորներից մեկն անչափահաս է

Feb 21
1 min read


Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում Բագրատյաց պողոտա - Եղիշե Թադևոսյան փողոցի խաչմերուկում բախվել են «Jeep Compass» և «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ անչափահասը՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «Jeep Compass»-ը գլխիվայր շրջվել է և դեպքի վայր են ժամանել նաև փրկարարները։

 
 
1/2387
bottom of page