Պարոն Ավինյան, ուղիղ 1 ժամ սպասում ենք 53 համարի ավտոբուսին, բայց չկա. քաղաքացի
- 12 hours ago
- 1 min read

Ուղիղ 1 ժամ սպասում ենք 53 համարի ավտոբուսին, բայց չկա: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ինNEWS.am-ի հետ զրույցում ասաց Երևանի բնակիչներից մեկը, որն ամեն օր նշված երթուղին սպասարկող ավտոբուսով է գնում աշխատանքի: «Ժամը 8:25-ից կանգառում սպասում եմ, բայց չկա ու միայն ես չեմ, բազմաթիվ մարդիկ կանգառում սպասում են: Նախորդը արդեն Հաղթանակ թաղամասից (4-րդ գյուղ) հասել է Արշակունյաց պողոտա, բայց իրենից հետո այդ ուղղությամբ գիծ մտած ավտոբուս չկա, իսկ հակառակ ուղղությամբ մի քանի ավտոբուս անցել են:
Օնլայն քարտեզով էլ կարող են նայել համոզվեն, որ չենք չափազանցնում: Պարոն Ավինյան, հիմա ստիպված 2000-3000 դրամ պետք է վճարենք ու տաքսիով հասնենք գործի»,- դժգոհեց քաղաքացին:




















