top of page

ԱԺ-ն քննարկում է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը

  • Armen Sukiasyan
  • Feb 11, 2025
  • 1 min read

ԱԺ-ն քննարկում է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը։

Հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանը նշեց, որ ՀՀ քաղաքացիները տեղական ինքնակառավարմանը և պետական կառավարմանը մասնակցելու իրավունք ունեն։

«Ընտրական իրավունք ունեցող առնվազն 50 հազար քաղաքացի ունի ԱԺ-ին օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք։ Այս իրավունքի իրացմամբ ձևավորվել է նախաձեռնող խումբ՝ բաղկացած 52 անձից։ Եվ այս նախաձեռնող խումբը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ։ Մենք 1 ամսյա ժամկետում հավաքել ենք ավելի քան 60 հազար ստորագրություն»,-հայտարարեց նա։

 Զեյնալյանը հավելեց, որ նախագիծն ԱԺ գլխադասային հանձնաժողովում քննարկվել և ստացել է դրական եզրակացություն։

Գլխավոր զեկուցողը ներկայացրեց օրենքի վերջնական տեսքը, որը ստացել է դրական եզրակացություն.«Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով ՀՀ ժողովրդի կամքը, խնդիր դնելով ՀՀ-ն դարձնել ապահով, անվտանգ, զարգացած, բարեկեցիկ երկիր, հայտարարում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկը»։

Զեկուցողի խոսքով՝ օրենքի ընդունման նպատակն առաջադեմ, քաղաքակիրթ, զարգացած մարդկությանն անդամակցելու ներկայիս իշխանությունների կամքի և վճռականության ամրագրումն է։

1/1950
bottom of page