top of page

Ինքնաթիռում երեխա է ծնվել․ օդանավն արտակարգ վայրէջք է կատարել

  • Armen Sukiasyan
  • Jan 28, 2025
  • 1 min read

«Ուզբեկստան Էյրվեյս» ընկերության ծննդյան օրը ինքնաթիռում երեխա է ծնվել։

Հունվարի 28-ին Տաշքենդից Նյու Յորք ճանապարհին ուղևորներից մեկը ծննդաբերել է։ Բարեբախտաբար, օդանավում եղել են մանկաբարձ և վիրաբույժ, ովքեր օգնություն են ցուցաբերել, հայտնել է ավիաընկերության մամուլի ծառայությունը։

Անձնակազմը որոշել է արտակարգ վայրէջք կատարել իսլանդական այլընտրանքային օդանավակայանում։ Անվտանգ վայրէջքից հետո մայրն ու նորածինը տեղափոխվել են տեղի կլինիկա։


bottom of page