Ալիևը նամակներ է գրել Իրանի նախագահին և գերագույն առաջնորդին
- Armen Sukiasyan
- Feb 11, 2025
- 1 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակներ է հղել Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեիին և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին, հայտնում է Mehr-ը։Ինչպես հաղորդում են իրանական լրատվամիջոցները, Ալիևն իր ուղերձներում շնորհավորել է Իրանի ղեկավարներին Ազգային տոնի առթիվ։«Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերություններն ամրապնդվում են մեր ժողովուրդների կամքով, որոնք դարեր շարունակ ապրել են բարեկամության և բարիդրացիության մեջ և ունեն ընդհանուր հոգևոր արժեքներ»,- ասել է Ալիևը։«Մենք հատկապես կարևորում ենք մեր միջպետական հարաբերությունների զարգացումը և այդ սկզբունքների հիման վրա մեր համագործակցության ընդլայնումը»,- հավելել է նա։«Կարծում եմ, որ Ադրբեջանի Հանրապետության և Իրանի միջև հարաբերությունները կզարգանան փոխադարձ հարգանքի և բարիդրացիության հիման վրա՝ մեր կառավարությունների և ժողովուրդների շահերին համապատասխան և կծառայեն տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը», - գրել է Ադրբեջանի նախագահը։




















