top of page

Ապապետական վիճակ՝ Երևանի սրտում. Փաշինյանի նախկին օգնական

  • Armen Sukiasyan
  • Dec 26, 2024
  • 1 min read

Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը գրում է.

«Ապապետական վիճակ՝ Երևանի սրտում:


 

Նկարում պատկերված հատվածը փորվել է 2017 թվականին և մինչև հիմա այս տեսքն ունի:


 

Այստեղ պետք է կառուցվեր ստորգետնյա ավտոկայանատեղի, վրան ասֆալտապատում արվեր, որի շնորհիվ Տերյան փողոցը կկապվեր Ամիրյան փողոցի հետ:

 

Հաշվի առնելով քաղաքի ծանրաբեռնվածությունը, այս աշխատանքը պլանավորված էր կատարել մի քանի ամսում, որ նոր ճանապարհը թեթևացներ խցանումները, բայց արդեն 7 տարի շինարարությունը կանգնած է:


 

150 միլիոն դոլար արժեքով «Հին Երևան» շինարարական ծրագիրը դադարեցվում է, քանի որ Արամի 23 հասցեի սեփականատերը հրաժարվում է այն վաճառել գերակա հանրային շահի շրջանակներում: Փաստորեն, մոտ 2 հեկտար մակերեսով մեգա նախագիծը կանգնում է 250քմ մակերեսով փոքր տան պատճառով, նրան բազմաթիվ այլընտրանքներ են առաջարկվում, բայց չի համաձայնում:


 

Պատմամշակութային շենքը վնասելու համար հարուցվում է քրեական գործ, շինարարությունը կասեցվում է:


 

Մեր հարևան երկրները սրընթաց կերպով զարգանում են, իսկ մեր մայրաքաղաքի սրտում 7 տարի չենք կարողանում «կատլավան» փակել: Խնդիրը շինարարի մեջ չէ, բարեբախտաբար, ունենք շինարարական ընկերություններ, որոնք 1 տարում 12 հարկանի շենք են կառուցում:

 

Ամբողջ խնդիրը կոլեկտիվ անպատասխանատվության մեջ է և, իրականում, այս խնդրի լուծումը շատ պարզ է: Վարչապետը կոնկրետ մեկ պաշտոնայի վրա դնում է անձնական պատասխանատվություն, որ 30 օրվա ընթացքում շինարարությունը վերսկսված լինի, արդյունքում՝ հաջորդ տարի մինչև ամառ ճանապարհը դառնում է երթևեկելի, իսկ մինչև տարեվերջ կառուցվում է քաղաքի ամենագեղեցիկ նախագծերից մեկը»:

bottom of page