top of page

Այս հայտարարագրմամբ մարդկանց ճնշnւմ են, մուտք են գործում նրանց հաշիվներ. Բագրատ Սրբազան

  • Armen Sukiasyan
  • Jan 25, 2025
  • 1 min read

Երբ նայում ենք մեր անցյալ այս ամբողջ ժամանակահատվածը, այս  մի քանի օրը, ի՞նչ խնդիրներ ենք տեսնում, ի՞նչ հարձակումներ հասարակության վրա, մարդկային կյանքի վրա: Այս մասին տեսաուղերձի ժամանակ ասաց Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Նյութական իմաստով ճնշում է իրականցվում մարդկանց իրավունքների վրա՝ հայտարարագրումների տեսքով, որով այո, փորձում են ամբողջությամբ վերահսկողություն սահմանել յուրաքանչյուր քաղաքացու վրա: Այսինքն ոչ միայն տեղեկատվական իշխանություն ունենալու՝ որով այլևս դու ոչ թե տեղեկություն ես փնտրում, այլ տեղեկատվությունը մուտք է գործում քո ընտանիք, քո տուն՝ քայքայելու, ջարդելու, փշրելու ամբողջ քո մտածողությունը, ոչ միայն անվտանգային ֆիզիկական խնդիրներով ճնշելու, այլ նաև անհատական:

Մարդկանց ուղղակիորեն թույլ չեն տալիս որևէ կերպով գաղտնիություն ունենալու իր կյանքի, իր սեփական փոքրիկ տարածքն ունենալու վրա՝ մուտք գործելով նրանց բանկային հաշիվներ, մխրճվելով նյութական զանազան միջոցների մեջ և փորձելու վերահսկողություն հաստատել, այսինքն՝ բոլոր առումներով բռնաճնշել: Մենք ամեն օր  այսպես կոչված բարեփոխումների անվան ներքո ուղղակիորեն առերեսվում ենք այս չարիքի իշխանության հետ»,- ասաց նա:

bottom of page