top of page

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ ԵՆ ԿԵՆՏՐՈՆԱՁԻԳ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Feb 5
1 min read


Ադրբեջանի խորհրդարանը փետրվարի 2-ին հաստատեց Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հիմնական օրենքում կատարված փոփոխությունները։ Հանվեցին 1921-ին կնքված երկու՝ Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերի մասին հիշատակությունները։ Դրանցով էր ժամանակին ամրագրվել Հարավային Կովկասի ռազմաքաղաքական կարգավիճակը՝ ռուսական եւ օսմանյան կայսրությունների անկումից հետո։ Հիմա Ադրբեջանը փորձում է հրաժարվել այդ ժառանգությունից՝ գրում է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։ Ադրբեջանը փորձում է ջնջել ամեն բան, ինչն ուղղակի կամ անուղղակի կարող է վկայել անցյալում իր կախվածության կամ սուբյեկտայնության բացակայության մասին։ Սակայն միայն ԽՍՀՄ հիշողությունից ձերբազատվելը չէ հարցը։ Բանն այն է, որ Նախիջեւանի ԻՀ-ն երկար ժամանակ գտնվում էր Լեռնային Ղարաբաղի ստվերում։ Այս տարածքը, որն ընդգրկում է 5,5 հազ․ քառ․ կմ, Ադրբեջանի հիմնական տարածքից բաժանված է Հայաստանով եւ ունի ընդհանուր սահման Իրանի ու Թուրքիայի հետ։ Երկրամասը կարեւոր նշանակություն է ունեցել Հարավային Կովկասի ռեգիոնալ համակարգում եւ այժմ էլ ունի։



Հեռավոր 1990 -ին երկրամասի Գերագույն խորհուրդը որոշում է կայացրել՝ դուրս գալ ԽՍՀՄ կազմից։ Դրանից ավելի վաղ ԼՂԻՄ-ն էր հայտարարել Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու մասին եւ Աբխազիան։ 1991-ին Նախիջեւանը դարձավ այն պլացդարմը, որի վրա հիմնվելով՝ Հեյդար Ալիեւը վերադարձավ մեծ քաղաքականություն։ Նախիջեւանից նա 93-ին հաղթանակած վերադարձավ Բաքու։ Հետագայում Նախիջեւանի ԻՀ-ն պահպանեց իր հատուկ կարգավիճակն Ադրբեջանի կազմում՝ դառնալով որոշակի «պատտերն» ԼՂ-ի համար։ Սակայն հիմա դրա անհրաժեշտությունն այլես չկա՝ Ադրբեջանը գրավել է ԼՂ-ն ամբողջությամբ եւ եթե նախկինում՝ բանակցությունների ժամանակ, Ադրբեջանը հայկական կողմին առաջարկում էր «ամենաբարձր հնարավոր ինքնավարություն Ադրբեջանի կազմում», հիմա այդ խոսույթն ակտուալ չէ այլեւս։ Ու այս տրամաբանությամբ՝ Նախիջեւանի ինքնավարությունն էլ ակտուալ չէ այլեւս։ Ավելին, Բաքուն որդեգրել է պետական համակարգի ցենտրալիզացիայի կուրս, ինչի վկայությունը Նախիջեւանի ԻՀ նոր սահմանադրության նախաբանն է, որտեղ գրված է, որ այն Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Նախատեսվում է Նախիջեւանի հատուկ ներկայացուցչի պաշտոն ստեղծել Ադրբեջանի նախագահի վարչակազմում, որը կհամակարգի Ադրբեջանի նախագահի՝ երկրամասում իրականացվող ծրագրերը։

 



 
 
1/2387
bottom of page