top of page

Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախսը մեծ է. Նիկոլ Փաշինյան

Mar 3
1 min read


Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ եմ նեղվել: Այս մասին ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի հետ թոշակների բարձրացման հարցի քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ամենայն հարգանքով՝ ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, մինչև վերջ էլ ծխում էր, ինչը հիվանդության զարգացման պատճառներից էր, ես ոչինչ չէի կարողանում անել, որ չծխի:

Ասում էի լավ, հիմա 10,000 դրամ պետք է ավելացնենք, որ միջին սպառողական զանբյուղի խնդիրը լուծենք, 10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն և ծխախոտի օգտագործման արդյունքում առողջական խնդիր ունենան, դրա համար էլ մտածեցինք ու ասացինք, որ եկեք այս փուլում այդ 10,000 դրամը ուղղորդենք առողջության վրա:

 
 
1/2387
bottom of page