top of page

Կալանավորվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու մեղադրանքով հետախուզվող

Mar 21
1 min read


Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 20-ին Անաստաս Միկոյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Երևան քաղաքում հաշվառված 33-ամյա մի տղամարդու։

Նա հունվարի 7-ից հետախուզվում էր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
 
1/2387
bottom of page