top of page

Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը

  • 4 hours ago
  • 1 min read


ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հունիսի 22-ին, Արմավիրի մարզի Արտենի բնակավայրում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մարդատար «Ford Transit» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաների վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Պարզվել է՝ «Ford Transit»-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ 29-ամյա Գարիկ Ծ․-ն, իսկ «ԶԻԼ»-ը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ 23-ամյա Նարեկ Մ․-ն։

Վթարի հետևանքով «Ford Transit»-ի ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 54-ամյա Լեյլի Ե.-ն տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, 49-ամյա Աիդա Ա.-ն, 59-ամյա Սաթենիկ Ս.-ն, 54-ամյա Սաթենիկ Խ.-ն, վարորդ Գարիկ Ծ.-ն, Թամարա Պ.-ն, ում բնակության վայրը ճշտվում է, 66-ամյա Մարինե Պ.-ն, 60-ամյա Սվետլանա Բ.-ն, 63-ամյա Աիդա Դ.-ն, 67-ամյա Թամարա Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ 40-ամյա Ռոզա Մ.-ն, 37-ամյա Աննա Թ.-ն տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Տեղում մահացել է Շիրակի մարզի բնակիչ 46-ամյա Նաիրա Ն.-ն։

Հիվանդանոցներ տեղափոխված մի քանի հոգի այնուհետև տեղափոխվել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ հունիսի 22-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Գյումրի-Քարակերտ մայրուղու Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել էին մարդատար «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան ու «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։


 
 
1/2196
bottom of page