top of page

«Լեգենդի վերադարձը». Հենրիխ Մխիթարյանը կայցելի այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվել է

  • 2 hours ago
  • 1 min read


Միլանի «Ինտեր»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր կայցելի «Փյունիկ» մարզադպրոց։ 

«Այսօր կկայանա հատուկ միջոցառում՝ նվիրված Հենրիխ Մխիթարյանի՝ «Փյունիկի» մարզադպրոց այցելության առթիվ։

«Միջոցառման շրջանակում նախատեսված է մեծ ծրագիր, որի ընթացքում կներկայացվի Հենրիխ Մխիթարյանի կյանքի և կարիերայի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ, ինչպես նաև կանցկացվի բաց հարցազրույց՝ «Փյունիկի» ակադեմիայի սաների և հատուկ հյուրերի մասնակցությամբ։

Քննարկվելու են Հենրիխի կյանքի ու մարզական ուղու տարբեր փուլերը, ձեռքբերումներն ու փորձառությունը»,- հայտարարել է ակումբը։ 

«Նա վերադառնում է այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվել է...»։

1995 թվականին Մխիթարյանը դարձել է «Փյունիկի» երիտասարդական հավաքականի անդամ։ Ավելի ուշ տեղափոխվել է «Փյունիկի» մեծահասակների հավաքական՝ որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ առաջին անգամ հանդես գալով 2006 թվականին, 17 տարեկան հասակում։ Վերջին անգամ թիմի կազմում խաղացել է 2009 թվականի խաղաշրջանում։ Այդ խաղաշրջանի 10 թիմային խաղերի ընթացքում նա դարպաս է ուղարկել 11 գնդակ։ «Փյունիկի» մեծահասակների թիմում 4 տարվա խաղաշրջանի ընթացքում չորս անգամ նվաճել է Հայաստանի պրեմիեր լիգան (200б, 2007, 2008 և 2009 թվականներին)։ 2007 և 2009 թվականներին նրանց թիմը երկու անգամ նվաճել է Հայաստանի սուպերգավաթը, մեկ անգամ Հայաստանի գավաթը՝ 2009 թվականին։

 
 
1/2190
bottom of page