top of page

Ուղիղ առևտրի նոր քայլ կարգավորման գործընթացի շրջանակներում. Քըլըչը` Ախալքալաք-Կարս երկաթուղին Հայաստանի համար բացելու մասին

  • May 24
  • 1 min read


Սա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ուղիղ առևտրի նոր քայլ է։ Այս մասին գրել է Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը՝ կիսվելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմամբ։

«Այս նոր քայլը կնպաստի նաև Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Վրաստան քառակողմ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման գործում։ Մաղթում եմ, որ բարեհաջող լինի այս բոլոր երկրների համար»,-գրել է նա։

 
 
bottom of page