top of page

Չեմ մտածում՝ ՀՀ-ում էդքան «շուն ու շանգյալ կա», որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն անցնեն ԱԺ. Փաշինյան

  • 5 hours ago
  • 1 min read


Չեմ մտածում՝ ՀՀ-ում էդքան «շուն ու շանգյալ կա», որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն անցնեն ԱԺ: Այս մասին Ազգային Ժողովում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե «Ուժեղ Հայաստան»-ը, «Հայաստան» դաշինքը, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կարող են անցնել խորհրդարան, դա նշանակում է, որ ես իմ մտքով անցկացնեմ՝ Հայաստանի Հանրապետությունում այդքան «շուն ու շանգյալ» կա, որ իրենց օգտին կքվեարկի։ Դա կլինի անհարգալից վերաբերմունք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ:

ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և «Հայաստան» դաշինքը չպետք է անցնեն խորհրդարան և հավաքեն անհրաժեշտ թվով ձայներ՝ խորհրդարանական կուսակցություն դառնալու համար, որովհետև չի կարող այդքան լկտի ձևով, հիբրիդային դեզինֆորմացիայի միջոցով ժողովրդին ապատեղեկատվության հորձանուտի մեջ գցել փորձող քաղաքական ուժը հայտնվել խորհրդարանում, դա շատ վատ բան կլինի: 62 երկրի անձնագիր ունեցող անձը, ասում է՝ ես դառնալու եմ վարչապետ, բայց տեսե՞լ եք, որ մի օր ժողովրդի անունը տա: Դրա համար էլ մենք ժողովրդին ասում ենք՝ տեր կանգնիր խաղաղությանը: Մեզ պետք չէ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պարզապես խորհրդարանական մեծամասնություն ձևավորվի:

Մեզ պետք է, որ սահմանադրական մեծամասնություն ձևավորի, որպեսզի խաղաղության տեր կանգնելու պրոցեսը մինչև վերջ գնա, իսկ իրենք խոսում են «շուն ու շանգյալների», բոշաների մասին: Այս քաղաքական կոնտրաստն է, որը պետք է պայմանավորի առաջիկա քաղաքական դիսկուրսը։ Առաջիկա քաղաքական պրոցեսների իմաստը պետք է լինի հետևյալը՝ ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը և պատերազմի ու նախկինների եռագլուխ կուսակցության «շուն ու շանգյալներին» ու քաղաքական բոշաներին հարատև դուրս ուղարկի քաղաքականությունից»,- նշել է Փաշինյանը:

 
 
1/2086
bottom of page