top of page

Փաշինյանը գնում է վա բանկ, և կապ չունի՝ դիմացը երեխաներ են, թե Արցախից բռնագաղթած կին. Նարեկ Պարոնյան

  • 3 days ago
  • 2 min read


«Պետք է հստակ փաստել, որ այս ամենը տեղի չէր ունենա, եթե Նիկոլ Փաշինյանի հերթական սադրանքը չլիներ»,- քննչական կոմիտեի Երևանի բաժնի դիմաց, ուր տեղափոխել են Դավիթ և Միքայել Մինասյաններին,  աասաց «Միասնության թևեր» նախաձեռնության անդամ Նարեկ Պարոնյանը։

 Ըստ Պարոնյանի՝ Նիկոլ Փաշինյանը ներխուժել է եկեղեցի, բոլորին հրելով և սադրելով կոնֆլիկտային իրավիճակ, այն դեպքում , երբ մի քանի ամիս առաջ նրան չէր հաջողվել մտնել Սուրբ Աննա եկեղեցի, քանի որ հոգևորականները փակել էին դռները։

«Շատ ամոթ է, որ 50 տարեկան տղամարդը՝ առավել ևս ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը, նման սադրանքների է գնում, անընդունելի է»- ասաց նա, հավելելով. «Բարոյականության հարց է, առավել ևս, որ ներգրավված անձինք երեխաներ են, որոնք ոչ մի բան չեն արել և ընդամենը զոհ են դարձել Փաշինյանի հերթական մանիպուլյացիային և սադրանքին»։

Նա կոչ արեց բոլոր հասարակական-քաղաքական ուժերին ամեն ինչ անել, որ դպրոցականներին  կալանքի չտանեն։

Պարոնյանը տարակուսեց, որ դպրոցականներին կապում են այդ պահին պատարագին մասնակցող ազատամարտիկ, ընդդիմադիր գործունեությամբ հայտնի Գևորգ Գևորգյանի հետ՝ նշելով, որ նույն կերպ կարող են ասել, որ եկեղեցու մյուս ներկաներն էլ են կապված Գևորգ Գևորգյանի հետ, այն դեպքում, երբ վերջինս բնակվում է այդ տարածքում և մշտապես պատարագի է մասնակցում հենց Սուրբ Աննա եկեղեցում։

«Ոչ մի բանական և ողջամիտ մարդ չի ընդունի, որ այս երիտասարդները հատուկ էին եկել եկեղեցի  Փաշինյանի դեմ բռնություն գործադրելու համար, առավել ևս, որ այն Փաշինյանի հերթական այցը չէր, ուղղակի անցնում էր, մտավ եկեղեցի՝ սադրանքի նպատակով»,- ասաց Պարոնյանը, հիշեցնելով, որ երբ Փաշինյանը մոտեցել է եկեղեցուն՝ տեսել է, որ մտնել հնարավոր չէ, բայց հրելով մտել է։

 «Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի օրոք դատական  համակարգի վիճակը, որ այսօր Հայաստանում չկա արդարադատություն, այլ ընդամնեը կա մեկ մարդու որոշումների ընդունում, ինչ ուզում են, այն էլ կանեն»,-ասաց քաղաքական գործիչը պատասխանելով դպրոցականներին կալանավորելու հավանականության մասին հարցին՝ հավելելով, որ Փաշինյանը քինախնդիր և հիշաչար մարդ է և ցանկանում է սենսացիաներով և անընդունելի պահվածքով մնալ տեղեկատվական հոսքի վերին հորիզոնակններում։

 Նարեկ Պարոնյանը հայտարարեց, որ  Փաշինյանը գնում է վա բանկ, և կապ չունի, թե դիմացը երեխաներ են, թե Արցախից բտնագաղթած կին։

 
 
bottom of page