top of page

Հրկիզել են շտապ օգնության մեքենաներ

  • Mar 24
  • 1 min read

Բրիտանական մայրաքաղաք Լոնդոնի հյուսիսային հատվածում անհայտ անձինք հրկիզել են շտապ բուժօգնության մեքենաներ, որոնք պատկանել են տեղի հրեական համայնքին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Ոստիկանությունը կատարվածը որակել է որպես հերատյացության հիմքի վրա կատարված հանցագործություն։ Լոնդոնի ոստիկանության հայտարարության մեջ նշված է, որ տեղի ունեցածից հետո սկսվել է հետաքննություն։ Միջադեպը տեղի է ունեցել Գոլդերս-Գրին շրջանում։ Մեքենաները պատկանել են «Խացոլա» կամավորական ծառայությանը, որն անհետաձգելի բուժօգնություն է տրամադրում։ Հրկիզման պատճառով, մեքենաներից մեկի գազի բալոնն է պայթել, ինչի հետեւանքով վնասվել են հարեւան շինությունների պատուհանները։ Հրդեհաշիձման աշխատանքներին մասնակցել է լոնդոնյան հրշեջ ծառայության 40 հրշեջ-փրկարար։



 
 
bottom of page