Զինծառայողների ճնշող մեծամասնությունը դեռ նոր համազգեստ չունի, իսկ ՊՆ ողջ ղեկավարությունը դեռ համազգեստի դետալներն է քննարկում․ Տիգրան Աբրահամյան
- 1 hour ago
- 1 min read

Պաշտպանության նախարարը, տեղակալը, ԳՇ պետը, երկու տեղակալները հավաքվել ու, արդեն զավեշտալի է ասել, համազգեստի հարց են քննարկում: Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«2021 թվականից արդեն 5 տարի է անցել, ինչ առաջին անգամ հայտարարեցին համազգեստի փոփոխության մասին, սակայն զինծառայողների ճնշող մեծամասնությունը դեռ նոր համազգեստ չունի, իսկ ՊՆ ողջ ղեկավարությունը դեռ համազգեստի դետալներն է քննարկում:
Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՊՆ խոստումների և «բարեփոխումների» մասին»,-գրել է նա։




















