top of page

Խուզարկություններով ու ձերբակալություններով մեզ չեք վախեցնի. «Հայաստան» դաշինք

  • May 14
  • 1 min read


«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում  խուզարկություններ են կատարվում։ Դաշինքից հայտնում են. «Սպիտակի մեր գրասենյակում տեղի ունեցող գործողությունները և մեր թիմակիցների թիրախավորումը անակնկալ չէ։ Իրավապահ համակարգի նմանօրինակ գործելաոճը վաղուց արդեն դարձել է գործող վարչախմբի ձեռագիրը։

Այս գործողությունները ևս մեկ անգամ փաստում են.

իշխանությունը չունի հանրային աջակցություն և սեփական ուժերի հանդեպ վստահություն եւ իր վերարտադրությունը ապահովելու համար դիմում է նման քայլերի։

Տեղի ունեցողը ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական էժանագին փորձ՝ խոչընդոտելու մեր կառույցների բնականոն աշխատանքը։

Նմանատիպ մեթոդներով իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ սփռել, սակայն սա միայն ամրապնդում է մեր համոզմունքը, որ ընտրված ճանապարհը ճիշտ է։

Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել մեր քաղաքական օրակարգը. մեր թիմը գիտի ինչի համար է պայքարում։

Մեր քաղաքացիներին կոչ ենք անում իշխանության կողմից իրականացված բոլոր հակաիրավական քայլերի պատասխանը տալ հունիսի 7-ին՝ մերժելով Հայաստանում հաստատված ավտորիտար ռեժիմին»,-նշված է դաշինքի հայտարարության մեջ։ 

 
 
1/2194
bottom of page