top of page

ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՎՐԱ, ԿՐԱԿԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎՐԱ

Feb 2
1 min read


Թուրքական «Ենի Շաֆակ» թերթի փոխանցմամբ՝ ԻՊ ահաբեկչական խմբավորման զինված կողմնակիցները հարձակվել են Նիգերի մայրաքաղաք Նիամեյի օդանավակայանի վրա, որը շահագործվում է թուրքական օպերատորի կողմից։



Համացանցում շրջանառվող տեսանյութերում երևում է, թե ինչպես են կրակում Նիգերի ռազմաօդային ուժերին պատկանող թուրքական արտադրության HÜRKUŞ-C մարտական ​​​​ուսուցողական ինքնաթիռի վրա։ Աղբյուրների համաձայն՝ հարձակվողները կարողացել են ներխուժել օդանավակայան, որտեղ վնասել են մի քանի քաղաքացիական ուղղաթիռներ և մեկ թեթև ինքնաթիռ։


Հարձակումից հետո զինյալները հայտնաբերվել և ոչնչացվել են «Աֆրիկյան կորպուսի» ստորաբաժանումների կողմից։



 
 
1/2387
bottom of page