top of page

Ո՞վ է նա, որ համբերում է կասկածներդ ու հանգցնում բոլոր վախերդ

Mar 17
1 min read


Դերասանուհի և հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը նոր տեսանյութով ակտիվ քննարկումներ է առաջացրել Ինստագրամում։ Տեսանյութում նա ներկայացել է մայրանալ պատրաստվող կնոջ կերպարում։



Հոլովակը կազմված է Արման Աղլամազյանի «Թափանցիկ արև» ստեղծագործության հատվածներից։ Դրանում Հովհաննիսյանը հուզիչ մոնոլոգով անդրադառնում է մայրության զգացողությանը․


«Խաղաղվում ես միակ ձայնից՝ այն միշտ փաղաքշող։ Ո՞վ է նա, որ համբերում է կասկածներդ ու հանգցնում բոլոր վախերդ։ Նա է, ով այրող լույսն իր վրա է վերցնում՝ քեզ թողնելով միայն թափանցիկ շողերը…»։Դերասանուհու այս կերպարը մեծ արձագանք է գտել հետևորդների շրջանում։ Շատերը հիացմունքով են արձագանքել, իսկ հաղորդավար Լուսինե Թովմասյանը գրել է.

«Նազ, գժվացնում ես մեզ, ասեմ՝ իմանաս։ Գուցե դա մի օր իրականություն դառնա, բայց այս հոլովակը կարելի է անվերջ դիտել։ Շատ է սազում քեզ»։



 
 
1/2387
bottom of page