top of page

Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո

  • 2 hours ago
  • 1 min read


Բելառուսն ունի անհրաժեշտ ամեն ինչ՝ բնակչությանը ցանկացած ագրեսորից պաշտպանելու համար։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լուկաշենկոն Ուկրաինային սահմանակից Գոմելի մարզի նահանգապետ Իվան Կրուպկոյի հետ հանդիպման ժամանակ գոմելցիներին փոխանցել է իր խնդրանքը՝ չանհանգստանալ և չմտահոգվել։

«Հանրապետությունն ունի անհրաժեշտ ամեն ինչ՝ բնակչությանը ցանկացած ագրեսորից պաշտպանելու համար»,- ընդգծել է նախագահը։

 
 
1/2196
bottom of page