top of page

Երեխե՛ք, դուք էլի դասից փախե՞լ եք... Դուք լրիվ իմ հետևից եք ընկել. Փաշինյանի ընտրարշավին մեծաթիվ դպրոցականներ կան

  • May 15
  • 1 min read


«Ընտրություններ՝ 2026-ին, ընտրում ենք 16-ին»...Երեխե՞ք, ոնց որ լավ չեք ասում»,-Արմավիրի մարզի Գայ բնակավայրում և Արաքս խոշորացված համայնքում նախընտրական հանդիպմանը եկած մեծ թվով դպրոցականներին դիմեց Նիկոլ Փաշինյանը։

Առաջին շարքերում տեսնելով հիմնականում միայն դպրոցականների՝ Փաշինյանը տարակուսեց և ուղղորդող հարց տվեց նրանց։

«Երեխե՛ք, դուք էլի դասից փախե՞լ եք... Ասում են այո։ Դուք լրիվ իմ հետևից եք ընկել։ Հիմա ընդդիմությունը էլի կասի՝ դպրոցականները»,-ասաց  Փաշինյանը։

Հանդիպումը առավոտյան էր կազմակերպվել, երբ դպրոցներում դասապրոցեսներ են։

 Նիկոլ Փաշինյանը դպրոցականներին հորդորեց արագ քարտեզ ու թխվածքաբլիթներ վերցնեն և վերադառնան դասի, բայց նրանց մի մասն ասում են թե արդեն վերջացել են դասերը, երբ դեռ ժամը 11։00-ն էր։

 
 
1/2186
bottom of page