ԵԱ. Վազգեն Թեւանյանն ու Մանվել Խնձրցյանը պարտվեցին կիսաեզրափակիչում

Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող Վազգեն Թեւանյանը կպայքարի Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար։
Կիսաեզրափակիչում Վազգեն Թեւանյանը գոտեմարտեց ռուսաստանցի Բաշիր Մագոմեդովի հետ եւ պարտվեց տանուլ տված վերջին միավորի հետեւանքով՝ 3։3։
65 կգ քաշային կարգի որակավորման փուլում Վազգենը Թևանյանը 5։2 հաշվով պարտության էր մատնել Ֆրանսիան ներկայացնող Խամզատ Արսամերզուեւին։
Քառորդ եզրափակիչում նա 2։1 հաշվով հաղթել էր Բուլղարիայի ներկայացուցիչ Շամիլ Մամեդովին։
57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը կիսաեզրափակիչում գոտեմարտեց ռուսաստանցի Մուսա Մեխտիխանովի հետ եւ պարտվեց 0։5 հաշվով։ Նա եւս կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
Որակավորման փուլում Մանվել Խնձրցյանը 12։6 հաշվով առավելության էր գերմանացի Հորստ Լեհրի նկատմամբ։
Քառորդ եզրափակիչում նա 12։1 հաշվով պարտության էր մատնել ռումինացի Ռազվան Մարիան Կովակսին։




















