Թուրքիայի Էրզրում նահանգում 11 ավտոմեքենայի մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել
Feb 23
1 min read

Թուրքիայի Էրզրում նահանգում 11 ավտոմեքենայի մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Ընդհանուր առմամբ տուժել է 20 մարդ։
Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության բրիգադներ և ոստիկանության աշխատակիցներ։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։




















