top of page

Ընտրությունների ընթացքում փորձել են արտասահմանից բարդnւթյուններ ստեղծել Ռուսաստանի համար. Պուտին

Sep 28
1 min read


Ընտրությունների ընթացքում արտասահմանից բարդություններ են ստեղծել Ռուսաստանի համար։ Այս մասին նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովայի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Պետության ղեկավարը հանդիպման սկզբում նշել է, որ ընտրություններն անցկացվել են Ռուսաստանի Դաշնության բոլոր 89 սուբյեկտներում՝ 2,200 ընտրարշավ բոլոր մակարդակներում՝ մունիցիպալ, տարածաշրջանային, համադաշնային։

«Այս հսկայական աշխատանքը կապված էր ոչ միայն ընտրությունների հետ կապված ամեն ինչ կազմակերպելու անհրաժեշտության հետ, այլև այն կապված էր արտասահմանից մեզ համար ստեղծվող բարդությունների հաղթահարման, ռիսկի հետ։ Ցավոք, մենք ձեզ հետ, և ոչ միայն մենք ձեզ հետ գիտենք, որ այն անցավ ոչ առանց ընտրական հանձնաժողովների աշխատակիցների կորուստների։ Ամբողջ երկիրը գիտի այդ մասին»,-  ընդգծել է Պուտինը։ 

Հիշեցնենք, որ քվեարկության միասնական օրը՝ սեպտեմբերի 18-ից 20-ը, տեղի են ունեցել Իններորդ գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրությունները։ Առաջին անգամ դրանց մասնակցել են Դոնբասի և Նովորոսիայի շրջանների բնակիչները։ 

«Եդինայա Ռոսիան» Դումայի ընտրությունների արդյունքներով ստանում է 349 մանդատ, ՌԴԿԿ-ն՝ 37, ՌԼԴԿ-ն՝ 23, «Նովիե լյուդի»-ն՝ 19, «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն՝ 17, «Ռոդինա»-ն՝ 1, մանդատներ են ստանում նաև չորս ինքնաառաջադրված թեկնածուներ։

 
 
1/2387
bottom of page