top of page

«ՀՀ իշխանությունը կկարողանա՞ պաշտպանել Հայաստանի շահը»․ Ոսկան Սարգսյան

Feb 10
1 min read


Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վենսի Հայաստան այցից արևտամետները ցնծում են, ռսամետները՝ տագնապ հնչեցնում։ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերածների և գլխավորապես Նիկոլ Փաշինյանի իշխանության ապիկարության հետևանքով հայտնվել ենք աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, յուրատեսակ փակուղում, ուր մանյովրելու դաշտը քիչ է։ Վենսի այցը, առաջարկները հնարավորություն է, բայց ավելի շատ՝ մարտահրավեր, կախված այն բանից, թե Հայաստանի իշխանությունը կկարողանա՞ առաջարկվող ծրագրերում պաշտպանել Հայաստանի շահը։ Տառապանքս փորձ ունի, Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանավորները միայն մի բանի մասին են մտածում՝ առաջիկա ընտրությունների արդյունքներով պահպանել իր իշխանությունը։ Քանի դեռ իրենց իշխանությունն է, Հայաստանի համար ոչ մի լավ բանի ակնկալիք չունենաք, և ամենևին կապ չունի ՝ դուք ամերիկամե՞տ եք, եվրոպամե՞տ, թե՞ ռսամետ»։

 
 
1/2387
bottom of page