Ժողովուրդը պետք է ընտրի կա՛մ եկեղեցի կառուցողին, կա՛մ քանդողին. կա՛մ երկիր կառուցող, շենացնողին, կա՛մ ավերակ սարքողին. Ծառուկյան
- May 24
- 1 min read

«Վարչապետի աթոռին նստած մարդուն պարզ ուզում եմ հարցրեն, թե ինչ է ինքն ուզում՝ բռնելով, ձերբակալելով, հայհոյելով, սուտ ասելով։ Ինչ է ուզում՝ նույն ճակատագրին արժանացնի՝ ինչ Արցախո՞ւմ եղավ»,-Արաբկիրում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ շարունակելով.
«Հողեր հանձնելով, զոհեր տալով , հարաբերությունները բոլոր տեղերում փչացնելով, Ալիևին շնորհակալություն ասելով, էդ է իր արածը, ուրիշ բան չի կարող անել»։
Ծառուկյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ծրագիր չունի, այլ մի նշան է կպցել կրծքին և քարոզարշավ է անում։
«Մասնատած Հայաստանը կպցրել է դոշին, ոնց որ ծովից ծով Հայաստանը հետ է բերել։ Ժողովրդին կանգնեցրել է ընտրության առաջ՝ ժողովուրդը պետք է ընտրի կամ եկեղեցի կառուցողին, կամ քանդողին, կամ երկիր կառուցող շենացնողին, կամ ավերակ սարքողին»




















