top of page

Աբբասը աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել ստիպել Իսրայելին դուրս գալ Պաղեստինի տարածքից

  • Armen Sukiasyan
  • Oct 24, 2024
  • 1 min read

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը կոչ է արել ստիպել Իսրայելին մեկ տարում լքել օկուպացված պաղեստինյան տարածքները՝ հակառակ դեպքում պահանջելով պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ։

Համաշխարհային հանրությանն ուղղված կոչը Պաղեստինի նախագահը հնչեցրել է Կազանում՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ։

«Աշխարհի երկրներին կոչ ենք  անում պարտավորեցնել օկուպացիոն ռեժիմին (Իսրայելին - խմբ.) վերջ դնել իրենց  անօրինական ներկայությանը Պաղեստին պետության հողերում՝ մեկ տարվա ընթացքում, իսկ պահանջի չկատարման դեպքում պատժամիջոցներ կիրառել նրա  նկատմամբ»,- մասնավորապես, ասել է Մահմուդ Աբբասը։

bottom of page