Ռոնալդուի մեկնաբանությունը Մեսսիի գրառման վերաբերյալ հավաքել է 6 միլիոն «լայք»
Oct 9
1 min read

Քրիշտիանու Ռոնալդուի մեկնաբանությունը Լիոնել Մեսսիի` կարիերան ավարտելու մասին վերջին գրառման վերաբերյալ վիրուսային է դարձել։
Արգենտինացին ազգային հավաքականի կազմում իր հրաժեշտի խաղից հետո գրառում է կատարել սոցիալական ցանցերում՝ հրաժեշտ տալով երկրպագուներին և ամփոփելով իր միջազգային կարիերան։ Ռոնալդուն արձագանքել է Մեսսի գրառմանն՝ իր հարգանքը հայտնելով իր հավերժական մրցակցին։ Պորտուգալացու մեկնաբանությունն արդեն հավաքել է 6 միլիոն «լայք», մինչդեռ Մեսսիի գրառումը «լայքել» է ավելի քան 24 միլիոն օգտատեր։
Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում 208 խաղում խփել է 126 գոլ։ Հարձակվողը ազգային հավաքականում խաղում է 2005 թվականից։




















