top of page

Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ

Aug 17
1 min read


Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ:

Հիշեցնենք, որ օրերս Փաշինյանը, պատասխանելով  բանակում խաղաղ պայմաններում զոհերի մասին հարցին, հայտարարել էր․



«Ես որոշումը կայացրել եմ՝ ռազմական ոստիկանությունում փոփոխություններ կունենանք։ Բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություններ կունենանք և մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս և հետևությունների կգանք»։

 
 
1/2387
bottom of page