top of page

Ինչու Նիկոլ Փաշինյանը թիվ 1 բորտով չի մեկնել Ղրղզստան

  • 2 hours ago
  • 1 min read


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով այսօր մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն, նա Չոլպոն-Ատայում մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:


Ինչպես երևում է Կառավարության հրապարակած կադրերում, Նիկոլ Փաշինյանը Ղրղզստան է մեկնել ոչ թե թիվ 1 բորտով, այլ Սուքիասյաններին պատկանող «Fly one» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռով։ Փաշինյանի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ հերթական թիվ 1 բորտը, որը սպասարկում է ՀՀ վարչապետին, տեխնիկական զննության է կանգնած, այդ պատճառով էլ Փաշինյանը «Fly one» ավիաընկերության ինքաթիռով է մեկնել Ղրղզստան։





 
 
bottom of page