top of page

Աննախադեպ է ստեղծված իրավիճակը

Jul 24
1 min read


«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը.



«Վերջին տարիներին ականատես ենք եղել Սահմանադրության ու սահմանադրականության ամենատարբեր խախտումների


Սակայն քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ Սահմանադրության ոտնահարման համատեքստում աննախադեպ է Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Ղազինյանի անձեռնմխելիության ոտնահարման մասով ստեղծված իրավիճակը։


Իրավապահ համակարգը՝ գիտակցելով, որ հուլիսի 21-ին պատգամավորներին տրամադրվելու են մանդատները, ֆորսաժային արագությամբ նրա քրեական վարույթն ուղարկեցին դատարան՝ մի քանի օր ավելի ազատությունը սահմանափակելու նպատակով։


Այսպես, հուլիսի 21-ից ձեռք բերելով Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ՝ Դավիթ Ղազինյանը շարունակում է գտնվել կալանքի տակ՝ զրկված լինելով ազատությունից։ Նշվածը Սահմանադրության 96-րդ հոդվածի ակնհայտ ու կոպիտ խախտում է։ Բացահայտ քաղաքական մոտիվացիայի հետևանքով անհիմն կալանքի տակ գտնվող Ղազինյանի մասով խախտվում է պառլամենտարիզմի կարևորագույն կանոններից՝ պատգամավորական անձեռնմխելիության սկզբունքը»։



 
 
1/2387
bottom of page