top of page

Ան-32 ինքնաթիռի կործանման հետևանքով 5 մարդ է զոհվել

  • 2 hours ago
  • 1 min read


Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հինգ աշխատակից զոհվել է, իսկ մեկ օդաչու ողջ է մնացել Ասամ նահանգի հյուսիս-արևելքում գտնվող Ջորհատ ավիաբազայում Ան-32 ռազմական տրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով։



Այս մասին հայտարարել են Հնդկաստանի ռազմաօդային ուժերը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ավիավթարից ողջ մնացածներից մեկը՝ երկրորդ օդաչուն, հոսպիտալացվել է։ Հնդկաստանի ռազմաօդային ուժերը պարզաբանել են, որ նշանակվել է հատուկ հանձնաժողով՝ հունիսի 13-ին Ան-32-ի վայրէջքի ժամանակ տեղի ունեցած վթարի հանգամանքները հետաքննելու համար։



 
 
1/2183
bottom of page