top of page

Չես կարողանում երեք անհայտ անձ ճարես՝ պետք է սպանությո՞ւն բացահայտես. Բողոքի ակցիա կառավարության դիմաց

  • Mar 26
  • 3 min read


2024թ. նոյեմբերի 8-ին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր. «Ժամը 21-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության են դիմել հրազենային վնասվածքներով քաղաքացիներ: 15 րոպե անց նույն կենտրոնից ստացվել է ևս մի հաղորդում․ բուժօգնության դիմած չորս քաղաքացուց երեքը բուժօգնություն են ստանում, իսկ Ազատամարտիկների փողոցի 15-ամյա բնակիչ Ռուբեն Ռուբենյանը վիրահատարանում մահացել է...

Պարզվել էր, որ նոյեմբերի 8-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Արտաշատից Ոստան գյուղ տանող ճանապարհի հարակից տարածքում, զավակների հետ կապված վիճաբանության ժամանակ, Արտաշատի Ազատամարտիկների փողոցի բնակիչ 46-ամյա Արտակ Մաթևոսյանը և Աղայան փողոցի բնակիչ 45-ամյա տղամարդը, ըստ նախնական տվյալների, իրենց մոտ եղած հրացաններով կրակել են իրար վրա, ինչի հետևանքով Արտակ Մաթևոսյանը մահացել է, իսկ 46-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն»։

Այսօր կառավարության դիմաց հավաքվել էին Արտակ Մաթևոսյանի հարազատները, բարեկամները և արդարություն էին պահանջում՝ պնդելով, որ կալանավորված Տիգրան Մաթևոսյանը և Արման Մաթևոսյանը մարդ չեն սպանել, և քննությունը կողմնակալ է եղել։

ՍպանվածԱրտակ Մաթևոսյանի եղբայր Արթուր Խաչատրյանն ասաց.  «2024 թ-ին Արտաշատում մահացան Արտակ Մաթևոսյանը՝ իմ  հարազատ եղբայրը և 15 տարեկան Ռուբեն Ռուբինյանը։ Ծնողների ասելով եղել է ընդամենը երեխաների կռիվ։ Ռուբեն Ռուբինյանը վիճաբանել է քոլեջի ուսանողների հետ և վեճը տեղափոխել են Ոստան համայնքի գերեզմանների տարածք։ Ռուբեն Ռուբինյանենք եղել են թիչ 5-6 հոգի, իսկ դիմացինները շատ 15 հոգի՝ 17-18 տարեկան։ Ռուբեն ռուբինյանի ընկերներից մեկը, որը եղել է եղբորս որդու ընկերը՝ տեսնելով, որ դիմացը Տիգրան Մաթևոսյանի կուրսեցիներն են զանգում է նրան և խնդրում, որ գա իրենց օգնեն, որովհետև քիչ են։

Տիգրան Մաթևոսյանը գնում է Ոստան գյուղի գերեզմանատուն, լսում է կողմերին և ասում, որ Ռուբեն Ռուբինյանն է սխալ, բայց կոչ է անում, որ հաշտվեն, իսկ Ռուբեն Ռուբինյանը չի լսում հորդորը։ Դրանից հետո Տիգրան Մաթևոսյանն իր ընկերոջ տաղային վերցնում է և հեռանում է, իսկ Ռուբեն Ռուբինյանը կռիվ է անում և լուրջ ծեծի ենթարկվում։

Ռուբեն Ռուբինյանի հայրը, որ իմանում է  դեպքի մասին, գնում է եղբորս տուն, ասելով թե Տիգրան Մաթևոսյանից բան են ուզում հարցնեն։ Եղբայրս ասում է ռեստորանում օպերատոր է, գնացեք հարցրեք։

Բայց մտածված գնում են ռեստորան Տիգրանին տանում են հեռու մորգի մոտ, որտեղ տեսախցիկներ չկա և 5 հոգով ծեծում են։ Մեր դատախազը մինչև հիմա այդ դեպքով գրում է Ռուբեն Ռուբինյանը, Գրիգոր Ռուբինյանը և ևս երեք անձ, դու ինչ  դատախազ ես որ չես կարողանում երեք անհայտ անձ ճարել և դու պետք է սպանություն բացահայտես։ Հարց ինչու 5 հոգու վրա մեղադրանք չկա, որոնց անունները ես ասել եմ, թե ովքեր են եղել...

 Վերջերս Արտաշատի դատախազության դիմաց ակցիա էինք արել, դատախազն ասում է, դուք մի օր ասում եք մայրն է սպանել, մի օր՝ հայրն է սպանել իր երեխային։ Մենք երբ չենք ասել մայրն է սպանել, թող գա իր ասածին պատասխան տա։

 Մի տատիկի ցուցմունքով, որն այնտեղ չի եղել կազմել են մի պատմություն՝ մեկը մեկին փոխլրացնելով, թե խմբակային գնացին, որ սպանեն Գրիգոր Ռուբինյանին, բայց դա չստացվեց, ստիպված սպանեցին Ռուբեն Ռուբինյանին և գնացին։ Այս դատախազը դեռ մինչև հիմա աշխատում է»։

Խաչատրյանը վստահեցնում է, որ  մինչև Ռուբինյանի տան մոտ գնալը, որտեղ տեղի են ունեցել սպանությունները,  իր եղբայրը տեսախցիկների առաջ որդու ընկերներին հորդորում է չգալ իր հետ, իրենք գնում են խոսելու։ Իսկ իր տան մոտ, ըստ Խաչատրյանի, Գրիգոր Ռուբինյանն էր կանչել՝ ասելով թե տանը հյուրեր ունի, թող իրենք գան։

«Եթե սպանելու ցանկություն ունենանար կսպանեին։ Տեսախցիկներից երևում է, որ Ռուբեն Ռուբինյանին խփել են ընկել է, թողել են բարձրանա, և բարձրանալուց  30 վայրկյան անց փախնում են՝ Ռուբինյանի հոր արձակած կրակոցներից։ Սպանողը միայն իրանք են այնտեղ, մեր կողմից ոչ մեկը մարդ չի սպանել, դրա համար մենք պահանջում ենք արդարադատություն։

Մեր կողմից կրակել է միայն մեր մահացած եղբայրը, իր օրինական զենքից։ Կռիվը եղել է երկու փուլ, ինքը կրակել է երկրորդ փուլում, երբ մեր երեխաներից մեկը մնացել է այնտեղ և զանգել ասել են՝ գալիս եք, եկեք, չէ սպանում ենք նրան»։ Մեր տղաները հետ են դարձել դեպքի վայր, հենց իջել են Գրիգորը սկսել է կրակել մեր տղաների վրա, 5 հոգու վիրավորել է։ Խփելէ մեր մահացած եղբորը, բայց չի կարողացել սպանել, սպանել են կողքից, ուրիշ զենքով։ Հիմա մեր պարոն  քննիչ Գաբրիելյանը ասում է՝ «չկա փափմփուշտ, չկա զենք»։ Մի զենք է եկել մեջտեղ, մի մարդու են տարել փորձաքննության։ Սա թերի, կողմնակալ քննություն է »,- ասաց կալանավորված Արման Մաթևոսյանի հայրը՝ Ռոմիկ Մաթևոսյանը։

Նա նշեց, որ բացի որդուց կալանավորված է նաև սպանվածի որդին՝ Տիգրան Մաթևոսյանը, ևս 3 մեղադրյալ կա, որ կալանքի տակ չեն, իսկ հակառակ կողմից կալանավորված է Գրիգոր Ռուբինյանը։

Ռոմիկ Մաթևոսյանը հայտնեց, որ մարտի 31-ին գործով դատ է լինելու և իրենք պահանջում են հետաձգել այն և նոր քննչական գործողույթուններ անել։

Տիգրան Մաթևոսյանի հորեղբոր կինը՝ Հերմինե Խաչատրյանն էլ ասաց.«Ամուսինս՝ Արտակ Մաթևոսյանի իրավահաջորդն է։Պահանջում ենք արդարադատություն, որովհետև այս գործն ի սկզբանե շատ միակողմանի է գնացել։ Պահանջում ենք քննիչ Էդվարդ գաբրիելյանի կալանավորումը, որովհետև նա կողմնակալ քննություն է տարել։ Աննա վարդապետյանից խնդրում ենք ու պահանջում, որ մեզ ընդունի, որովհետև ունենք բավականին տեղեկություններ։ Մենք ունենք փաստեր, որ իրական սպանողն ազատության մեջ է, մենք ունենք փաստեր, գործարկվել է մի քանի զենքեր։ Նրանց կողմից ձերբակալված է մեկ հոգի, մեր կողմից՝ 5 հոգի, հիմա կալանքի տակ են 2-ը, կեղծ ցուցմունքով։ Ինչ-որ մի տատիկի սուտ ցուցմունքի վրա։ Այդ ցուցմունքը որոշել են գրել մեկ ամիս հետո և մեզ հետաքրքիր է, թե ում ցուցումով են որոշել գրել այդ ցուցմունքը և ով է հովանավորը։ Մեր տղաների վրա այնպիսի հոդված են դրել, այն դեպքում երբ չեն կատարել այդ սպանությունը»։

 
 
bottom of page