top of page

Հրադադшրի ռեժիմը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա․ Մակրոն

  • 4 hours ago
  • 1 min read

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Բանակցությունների արդյունքում նա կոչ է արել հրադադարի ռեժիմը տարածել նաև Լիբանանի վրա։ Այս մասին Ֆրանսիայի նախագահը գրել է X սոցիալական ցանցում։

«Ես հույս եմ հայտնել, որ հրադադարի ռեժիմը լիովին կպահպանվի հակամարտության բոլոր կողմերի կողմից առճակատման բոլոր թատերաբեմերում, այդ թվում՝ Լիբանանում։ Սա անհրաժեշտ պայման է, որպեսզի տվյալ հրադադարը լինի հուսալի և տևական»,- գրել է Մակրոնը։

Ինչպես հավելել է Ֆրանսիայի նախագահը, ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը դարձել է հնարավոր լուծումներից լավագույնը։ Նրա խոսքով՝ այն պետք է ճանապարհ հարթի բանակցությունների համար, որոնք թույլ կտան ապահովել անվտանգությունը ողջ Մերձավոր Արևելքում։

Էմանուել Մակրոնը հստակեցրել է, որ տարածաշրջանում հակամարտության կարգավորումը քննարկել է նաև Լիբանանի, Կատարի, ԱՄԷ-ի և Իրաքի իշխանությունների հետ։

 
 
bottom of page