Փող «ուտելուց» էլ շատ լավ են սրանք. Սամվել Կարապետյան
- May 17
- 1 min read

«Հայաստանում չի լինելու մի շրջան, որին ուշադրություն չդարձնենք, առավել ևս՝ Սպիտակի շրջանը, որն ամենից շատն է տուժել»,-լոռու բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Նա պատմեց, որ երկրաշարժի օրն ամեն ինչ տեսել է, այդ պահին Սպիտակի ճանապարհին գտնվող «Ռոսիա» ռեստորանում է եղել։
«Ամեն ինչ տեսել եմ։ Գիտեմ Սպիտակի արտադրական ներուժի մասին, ամեն ինչ գիտեմ։ Սա համատարած խնդիր է, քանի որ մեր երկրում չի եղել մեկը, որը մտածեր ու կարողանար իրական աշխատատեղեր ստեղծել։ Սկսում ենք հենց սրանից։ Մենք էլ կարող ենք հայտարարել 1 միլիոն դպրոցի կամ 800 միլիոն կմ ասֆալտի մասին։ Դա ամենահեշտ գործն է»,-հայտարարեց Կարապետյանը։
Նրա խոսքով Հայաստանի ամբողջ տնտեսությունը կառուցված է պարտքերի վրա և ժամանակ է պետք տնտեսությունն ու բյուջեն պարտքերից ազատելու համար։
Նշելով, որ այն հեշտ գործընթաց չի լինելու, քանի որ ամբողջ տնտեսությունն արդեն կառուցված է պարտքերի վրա՝ «Ուժող Հայաստանի» առաջնորդը հավելեց.
«Մենք աղքատ երկիր ենք։ Մենք պարտքերով ապրող երկիր ենք։ Ասում եմ՝ 8 տարվա մեջ թեկուզ մի ձեռնարկություն, բացի մեր կառուցածներից, մենք 8-10-ն ենք կառուցել, կարո՞ղ են ցույց տալ գոնե մի հիմնարկ, որտեղ 200 մարդ է աշխատում։ Այոռաջին հերթին պետք է աշխատատեղեր ստեղծվեն։ Մեր երկիրն այլ խնդիր ունի։ Մեր երկրի խնդիրը հայաթափումն է.... Փողը կերան, պրծան։ Փող «ուտելուց» էլ շատ լավ են սրանք»;


















