Չինաստանում տղամարդը Mercedes-Benz-ը թաղել է մահացած ազգականի կողքին
- Apr 12
- 1 min read

Տղամարդը Չինաստանի հյուսիս-արեւելքում S դասի Mercedes-Benz-ը թաղել է մահացած ազգականի կողքին, բայց հետո ստիպված է եղել հանել մեքենան, քանի որ մի քանի օրենքներ էր խախտել։ Այս մասին տեղեկացրել է Չինաստանի ազգային ռադիոն։
Միջադեպը, որը գրավել է հանրության ուշադրությունը, տեղի է ունեցել Լյաոյան քաղաքային օկրուգի Գունչանլին շրջանի գյուղական վայրում։ Նախնական տեղեկատվության համաձայն՝ տղամարդն անօրինական կերպով թաղել է Mercedes-Benz S450L-ը սնահավատության պատճառով։ Չինաստանում այդպիսի նոր մեքենան արժե մոտ 130 հազար յուան (19 հազար դոլար)։
Տրանպորտային ավտոմեքենայի համարանիշի մեջ եղել է չորս հատ ութ։ Ութը Չինաստանում համարվում է երջանիկ թիվ «հարստանալ» բառի հետ համահունչ լինելու պատճառով։ Նման գեղեցիկ համարները շատ ավելի թանկ արժեն սովորական թվերի ու տառերի համադրությունից, դրանց գինը կարող է հասնել մի քանի հարյուր հազար յուանի։
Տղամարդը խախտել է ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին օրենքը, անտառների մասին օրենքը եւ հուղարկավորության կազմակերպման մասին որոշումը։




















