top of page

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ

Aug 30
1 min read


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ։ Այդ մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից

«Օգոստոսի 30-ին Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ․ Վիրապ աբեղա Սարգսյանը։


Սրբազան արարողությանը ներկա էին կրթական կառույցների ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, մանկավարժներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։

Սուրբ Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, 2026-2027 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ:

 
 
1/2387
bottom of page