top of page

Գեղաշեն գյուղում «Opel» է այրվել

  • 2 days ago
  • 1 min read


Հուլիսի 28-ին՝ ժամը 23։00-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաշեն գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։25-ին, մարվել՝ 23։55-ին։ Այրվել է ավտոմեքենան․ տուժածներ չկան։

 
 
1/2253
bottom of page