Ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականները նվաճել են 2 ոսկե և մեկ արծաթե մեդալ
Oct 14, 2024
1 min read

Խորվաթիայի Պորեչ քաղաքում կայացած վետերանների Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականները նվաճել են 2 ոսկե և մեկ արծաթե մեդալ, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Չեմպիոններ են դարձել հունահռոմեական ոճի ըմբիշներ Սասուն Ղամբարյանը և Վահրամ Խաչատրյանը, իսկ ազատ ոճային Ազատ Շերոյանը, որը հասել էր եզրափակիչ, վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից՝ դառնալով արծաթե մեդալակիր։




















