top of page

Վրաերթ՝ Աշտարակում. 19-ամյա աղջիկը տեղափnխվել է հիվանդանոց

  • Armen Sukiasyan
  • Feb 3, 2025
  • 1 min read

Երեկ՝ փետրվարի 2-ին, վարերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.cօm-ը, ժամը 18։00-ի սահմաններում, 52-ամյա Հմայակ Ա․-ն, իր վարած «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենայով, Աշտարակ քաղաքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակչուհի 19-ամյա Լիլիթ Հ․-ին։Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

1/1950
bottom of page