top of page

Իրավապահները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողի

  • 3 days ago
  • 1 min read


Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողի վերաբերյալ ստացած տվյալներն իրացրին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների հետ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

Հուլիսի 27-ի կեսօրին մայրաքաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում քրեական ոստիկանները ձերբակալեցին Պապ թագավորի փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդուն։ 2023 թվականի հունիսից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով։

Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։

 
 
1/2253
bottom of page