Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
Mar 9
1 min read

5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել թուրքական Դենիզլի նահանգի Բուլդանի շրջանում։ Այս մասին հայտնում են այդ երկրի արտակարգ ծառայությունները։ Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են Երեւանի ժամանակով՝ 10։21-ին։ Ստորգետնյա ցնցումների խորությունը կամզում է 7 կմ։ Երկրաշարժը զգացվել է հարեւան նահանգներում։ Ավերածությունների, մարդկային զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն հրապարակվել։




















