Դավիթաշենում «Yutong» տրոլեյբուսի հոսանք ընդունող ձողը կպել է էլեկտրական լարերին, ինչի հետևանքով բետոնե էլեկտրասյունը տապալվել է
- 3 days ago
- 1 min read

Այսօր՝ հուլիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:20-ի սահմաններում Դավիթաշենի 2-րդ թաղամասում «Yutong» մակնիշի տրոլեյբուսի հոսանք ընդունող ձողը կպել է էլեկտրական լարերին, ինչի հետևանքով լարերը ձգվել են և տապալել բետոնե էլեկտրասյունը, որը հայտնվել է փողոցի երթևեկելի գոտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող ԳագիկՇամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ պարզվում է վարորդի ինքնությունը։




















