top of page

Ի՞նչ են հայտարարագրել Հայաստանի շնորհապետական կուսակցության թեկնածուները

Jun 1
1 min read


Հայաստանի շնորհապետական կուսակցության պատգամավորի 83 թեկնածուներն ընդհանուր ավելի քան 1 մլրդ 973 մլն դրամին համարժեք դրամական միջոցներ են հայտարարագրել, դրանից 1․1 մլրդ դրամը թեկնածուներից մեկինն է։ Թեկնածուների 28%-ը գործազուրկ է, 6-ը որևէ եկամուտ չի հայտարարագրել, 7 թեկնածու նշել է, որ դրամական միջոց չունի, 1-ն էլ դատարկ հայտարարագիր է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Կուսակցության ցուցակում ընդգրկված 83 թեկնածուներից 82-ը Հայաստանի շնորհապետական կուսակցության անդամ է։ Միակ անկուսակցականը երկրորդ համար Էդվարդ Անտինյանն է։ Ցուցակում 29 կին և 54 տղամարդ կա։ Թեկնածուների միջին տարիքը 47-ն է։ 83 թեկնածուներից 23-ը, ըստ ԿԸՀ-ում ներկայացված տվյալների, չի աշխատում։ Ստացվում է՝ գործազուրկ է 28%-ը։ 

 
 
1/2387
bottom of page